Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Բա՜, ժողովու՛րդ ջան, տեսա՞ք խաբելը ոնց է լինում

Բա՜, ժողովու՛րդ ջան, տեսա՞ք խաբելը ոնց է լինում
26.05.2025 | 10:17

Պատկերացնու՞մ եք, եթե հանկարծ «Սերժի վախտ» օլիգարխներից մեկը համալիրում հարսանիք աներ:

Պատկերացնու՞մ եք էդ ժամանակվա Նիկոլն ի՞նչ կաներ, ո՞նց համապատասխան տեղը կպատռեր ուղիղ եթերով: Ո՜նց ղժղժոցը կկապեր:

Ի՜նչ «կանցեռտներ» կտար ԱԺ-ում:

Բա Զավենի՜չը՝ էդ էլ հաստատ բերանը բացելու էր ու չփակեր։

Բա էն էժան «իրավապաշտպան-քաղակտիվիստնե՞րը», Լենա Նազարյանը, ВОЗ-ի տղա Արսեն Թորոսյանը, ուռչո Արոն, պարային մրցույթի պրիմա-բալերինա Ալենը, ԵՊՀ-ի բուֆետի խաչապուրիները գզող Դդումը…

Էդ սաղ թայֆեն մոլագարի նման ձենները գցելու էին գլուխները ու բ…ի շուխուռ անեին, թե բա` տեսե՜ք, տեսե՜ք պղծում են մշակութային հուշարձանը, փողով ինչ ուզում` անում են, և նմանատիպ վայնասուն։

Իսկ հիմա հանգիստ գնում ու մասնակցում են էդ հարսանիքին, մի հատ էլ ասում` լավ ենք արել։

Բա՜, ժողովու՛րդ ջան, տեսա՞ք խաբելը ոնց է լինում:

Նարեկ ՊԱՐՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 2007

Մեկնաբանություններ